Ցոր, Թավադեն ջրի կամուրջ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Թավադեն ջրի կամուրջ Այլ անվանումներ
Չափալանեն կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ավտոմոբիլային կամուրջը կառուցվել է 20-րդ դարի 40-ական թվականներին։ Իր նշանակությամբ անխափան գործել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։
Այնուհետև Ցոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղից 1,5 կմ հարավ-արևելք, Չափալան կոչվող տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 799 մետր։ Ջրագրությունը
Գտնվում է Ցոր գյուղի հարավային մասով հոսող Թավադեն ջուր կոչվող սեզոնային գետակի վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Ցոր գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանի վկայության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Կամուրջը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք թաղակապ կամուրջ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, տրավերտին
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերով, մշակված հավասարաչափ տրավերտինով են շարված կամարների եզրաքարերը։
Տիպը
Ավտոմոբիլային կամուրջ Չափերը` երկարությունը
Անցուղու երկարությունը՝ 13 մ Չափերը` լայնությունը
5,5 մ Չափերը` բարձրությունը
6 մ Թռիչքի երկարությունը
5,5 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն է ունեցել Հադրութի շրջանի հասարակական և տնտեսական կյանքի համար։ Այն գտնվում է շրջկենտրոնը հարավային բնակավայրերին կապող կարևոր ուղու վրա։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․