Ցոր, Խուրհատի զոհված մարտիկների հուշակոթող
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշակոթող
Հատուկ անունը
Զոհված ազատմարտիկների հուշակոթող
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշակոթողը 5-րդ բրիգադի կողմից կանգնեցվել է 2009 թվականին՝ ի հիշատակ զոհված մարտիկների։

2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2021 թվականին համացանցի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված տեսանյութերը փաստում են, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել։

Սկզբնական պատկանելությունը
Հադրութի շրջան

Պահպանման միավորի անվանումը
Հուշակոթող
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991- 2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղից 2 կմ արևելք, Խուրհատ կոչվող լեռնանցքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մետր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2009 թ․)

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշակոթողը գրանցվել է Արցախի պատմական հուշարձանների պետական ցանկում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ (Անի)

Տիպը
Հուշակոթող
Չափերը` լայնությունը
1.35 մ
Չափերը` բարձրությունը
2.85 մ
Չափերը` խորությունը, հաստությունը
2.85 մ
Պահպանվածությունը`

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․