Լուսանկարը՝ Մաքսիմ Աթայանցի
Քարագլուխ (Հադրութի շրջան), Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին եկեղեցի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում, որպես եկեղեցի՝ գործել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Վերանորոգվել և կրկին որպես աղոթատեղի է ծառայել 2016 թվականից։
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ, Դիզակ (Հադրութի շրջան)
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քարագլուխ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քարագլուխ։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք՝ Քարագլուխ գյուղում։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղի արևմտյան եզրին՝ ձորապռնկի հարթակին։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1066 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ գետից 24 կմ հյուսիս։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի արևմտյան եզրին՝ ձորափի հարթակին։ Կառուցման հստակ թվական չի պահպանվել։ Հայտնի է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում և գործել մինչև 20-րդ դարի առաջին քառորդը։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է տնտեսական նպատակով, որի պատճառով էլ ենթարկվել է վերափոխումների։ Մասնավորապես փակվել է հարավային մուտքը, քանդվել է բեմը, և խորանի արևելյան մասից բացվել է նոր մուտք։ Եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել է նոր շինություն։ 1991 թվականին Քարագլուխը գրավվել և ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Մասնակի ավերվել է նաև եկեղեցին։ 2016 թվականին եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է ծնունդով քարագլխեցի, պետերբուրգաբնակ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի նախաձեռնությամբ, նախագծով և ֆինանսական միջոցներով։
Լուսանկարը՝ Մաքսիմ Աթայանցի
Վերականգնված բարավորի վրա փորագրված են կառուցման և վերակառուցման արձանագրությունները․ «Ի Հայրապետութեան ՆՍՕՏՏ Դաւթի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Սիմեոնի եւ Գանձասարի Կաթողիկոսի կառուցաւ եկեղեցիս Ս[ուր]բ Աստ[ու]ածածնի արդեամբ Աթո Թալիբանցու, վերակառուցաւ յանուն Աթաեանց գերդաստանի արդեամբ Մովսեսի Աթաեանցի ի հայրապետութեան ՆՍՕՏՏ Գարեգնի Բ-ի Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ առաջնորդութեամբ Պարգեւի Արքեպ[իսկոպո]ս Մարտիրոսեանի յամի տեառն 2016 ՌՆԿԵ»:
Արձանագրության մեջ հիշատակվող Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթը Դավիթ Ե Էնեգեթցին է (1801-1807), իսկ Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը` Սիմեոն Ե Խոտորաշենցին (1794-1810)։ Սա վկայում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի առաջին տասնամյակում։
Եկեղեցին պարզ թաղակապ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով։ Միակ մուտքը հարավից է, որի բարավորի վրա գտնվում է եկեղեցու կառուցման և վերանորոգման վերաբերյալ արձանագրությունը։ Ունի հինգ փոքր լուսամուտ։ Կղմինդրապատ, երկթեք տանիքի կենտրոնում բարձրանում է բրգաձև վեղարով պսակված զանգակատան վեցսյունանի ռոտոնդան։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարերից։
2020 թվականի հոկտեմբերին Քարագլուխը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Եկեղեցու ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 19-րդ դար Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցու մասին հիշատակում է ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ1։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պարզ, ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով և բարձրադիր բեմով։ Աղոթասրահից դեպի բեմ են տանում հյուսիսային և հարավային եզրերում տեղադրված աստիճանները։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին մեկական կամարակապ որմնախորշեր են կառուցված: Զանգակատուն-ռոտոնդան աղոթասրահի կենտրոնական հատվածում է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, կրաքար, շաղախ, սվաղ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները ընդհանուր հինգն են․ երեքը արևելյան ճակատին են՝ բացված խորանից, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։ Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին թաղակապ է։ Խորհրդային տարիներին ծածկվել է ազբեստե թիթեղով, 2016 թվականի վերանորոգման ժամանակ այն փոխարինվել է կարմիր կղմինդրով, ինչպիսին որ եղել է նախկինում։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է տեղական անմշակ և կոպտատաշ քարերով, ներսը սվաղված է։ Մուտքի շրջանակը, Սուրբ սեղանը, բեմը և աստիճանները շարված են սրբատաշ քարերով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Կամարակապ սրահ Չափերը` երկարությունը
13 մ Չափերը` լայնությունը
5,5 մ Չափերը` բարձրությունը
5 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Քարագլուխ գյուղի պատմական անցյալի ուսումնասիրման համար։ Եկեղեցու վերակառուցումը ազդարարում էր Քարագլուխ գյուղի վերածննդի սկիզբը։ ----------------------------
1Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 64։ Լուսանկարներ
...