Բարսղիշենի մատուռ, խաչքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ 13-րդ դարում ագուցվել է մատուռի արևելյան պատին։

2020 թվականի դեկտեմբերից Նոր Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Բարսղիշեն (նաև Բարսեղաշեն և Բարսեղի շեն)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք․ Արցախ աշխարհի Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի շրջան (Քարվաճառ), Եղեգնուտ, Բարսղիշեն գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 15,5 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Բարսղիշեն գյուղատեղիից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ Եղեգնուտ գյուղից 0,6 կմ արևելք՝ մատուռի սրահում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1476 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Լև գետի հովտում՝ գետից 700 մ արևելք։
Նկարագրություն
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր

Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Հուշարձանը կարևոր է Արցախի, մասնավորապես՝ Վերին Խաչենի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․