Ուլուպապ, Եղցու խաչ եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 13-րդ դարում։ Ագուցված է «Եղցու խաչ» եկեղեցու արևմտյան ճակատին։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մաչի շեն գյուղատեղի (Ուլուպապ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն, Ուլուպապ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղից 3,3 կմ հյուսիս՝ Ուլուպապ գյուղից 700 մ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 996 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 2 կմ դեպի հարավ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից Մաչի շեն գյուղատեղիի տարածքում իրականացվել են հուշարձանների հաշվառման և վկայագրման աշխատանքներ։ Եկեղեցին և շրջակա հուշարձանները ընդգրկվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դարչնագույն ավազաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Չափերը` լայնությունը
31 սմ
Չափերը` բարձրությունը
48 սմ
Պահպանվածությունը`
Վատ 
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ 
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․