Ուլուպապ, Եղցու խաչ եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Ադամի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 13-րդ դարում և ագուցվել ագուցվել է «Եղցու խաչ» եկեղեցու արևմտյան ճակատին, անմիջապես բարավորից վերև, կենտրոնական հատվածում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Մաչի շեն գյուղատեղի (Ուլուպապ)
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն, Ուլուպապ գյուղատեղի։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղից 3,3 կմ հյուսիս՝ Ուլուպապ գյուղից 700 մ հյուսիս-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 996 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 2 կմ դեպի հարավ։ Նկարագրություն
Խաչքարի ստորին հատվածում փորագրված է․ «Խաչս Ադամի (թվ՞)իս ՉԼ՞ (1281թ․)»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից Մաչի շեն գյուղատեղիի տարածքում իրականացվել են հուշարձանների հաշվառման և վկայագրման աշխատանքներ։ Եկեղեցին և շրջակա հուշարձանները ընդգրկվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դարչնագույն ավազաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար Չափերը` երկարությունը
30 սմ Չափերը` բարձրությունը
46 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Լուսանկարներ
...
.
Ա․Հ․