Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, խաչքար № 6
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել և կանգնեցվէլ է 13-14-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ Հետագայում վերաօգտագործվել է 17-րդ դարում վերակառուցված Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու պատին, որպես արևելյան լուսամուտի կողային քար։
2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դրախտիկ գյուղ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում բնակավայրը մաս է կազմել Դիզակի և Վարանդայի մելիքություններին։ 1991- 2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Դրախտիկ։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրախտիկ գյուղից 700 մ արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 961 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Իշխանագետ վտակի ձախ կողմում՝ գետից 2,5 կմ հյուսիս։ Նկարագրություն
Վերջին տվյալներով՝ խաչքարը գտնվում էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում՝ պատին հենված վիճակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու տարածքում և պատերին առկա խաչքարային կոթողներն իրենց գեղարվեստական հորինվածքով և կատարմամբ հայկական ուշ միջնադարյան խաչքարային արվեստի արժեքավոր նմուշներից են։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին մատենագիտական հիշատակություններ չկան։
.
Գ․Բ․