Դրախտիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, խաչքար № 4
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական բնույթի խաչքարը կերտվել է 16-րդ դարում և հավանաբար ընծայվել է ներկայիս եկեղեցու տեղում եղած ավելի հին սրբավայրին։ 17-րդ դարում այն ագուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու արևմտյան ճակատին։

2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դրախտիկ գյուղ (Հին Դրախտիկ գյուղատեղի)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում մաս է կազմել Դիզակի և Վարանդայի մելիքություններին), մինչև 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Դրախտիկ։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հարավ-արևմուտք ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրախտիկ գյուղից 700 մ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 961 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Իշխանագետ վտակի ձախ կողմում, գետից 2․5 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, ինչպես նաև նույնավոճ թվագրաված հուշարձանների համեմատական քննության։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու տարածքում և պատերին առկա խաչքարային կոթողներն իրենց գեղարվեստական հորինվածքով և կատարմամբ հայկական ուշ միջնադարյան խաչքարային արվեստի արժեքավոր նմուշներից են։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին մատենագիտական տեղեկություններ չկան։

.
Գ․Բ․