Արևշատ, Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի խաչքար-հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի խաչքար-հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Բազալտակերտ խաչքարը կանգնեցվել է 2019 թվականի հոկտեմբերին, արմատներով արևշատցի Վաչագան Ամիրջանյանի հովանավորությամբ։ Նվիրված է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։

2020 թվականին հոկտեմբերին գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ 

2022 թվականին Gogle Earth ծառայության հրապարակած արբանյակային պատկերներից հստակ երևում է, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, ինչպես նաև անհայտացել է խաչքարը։

Սկզբնական պատկանելությունը
Արևշատ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991- 2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Արևշատ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Արևշատ գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1180 մ։
Նկարագրություն


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար (2019 թ․)

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Արևշատ գյուղի բնակիչների վկայության։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ (մոխրագույն)
Տիպը
Խաչքար-հուշակոթող
Պահպանվածությունը`
Գյուղի բռնազավթումից և հայաթափումից հետո հուշարձանն ավերվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։
Արժևորումը
Հուշակոթողը կարևոր նշանակություն ուներ Արևշատի բնակչության համար։ Այն խորհրդանշում էր Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը և արտահայտում էր խորը հարգանք՝ զոհված համագյուղացիների հիշատակի հանդեպ։
 
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը
 
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․