Արևշատ, Հանգած եղցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Հանգած եղցու խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 10-11-րդ դդ․։ 17-րդ դարում եկեղեցու շինարարության ժամանակ այն վերօգտագործվել է որպես բարավոր։
2020 թվականի հոկտեմբերին Արևշատ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դոլանլար գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Արևշատ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1174 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Դահնակիձոր սեզոնային գետակի աջ ափին։ Նկարագրություն
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 10-11-րդ դար:
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար։
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի խաչքարարվեստի, ինչպես նաև Արևշատ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․