Ծաղկավանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Ծաղկավանք եկեղեցի Այլ անվանումներ
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես դպրոցին օժանդակ շինություն: 1991-1993 թվականներին գյուղը գտնվում էր ադրբեջանական բանակի վերահսկողության տակ։ Այդ ժամանակ բնակավայրը հիմնովին ավերվել է, որի ժամանակ տուժել է նաև եկեղեցին։ Ազատագրվելուց հետո բնակավայրը չի վերաբնակեցվել և եկեղեցին չի գործել։
2020 թվականի հոկտեմբերին Ծաղկավանք գյուղը վերստին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Խարմանջուղ (Ծաղկավանք) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծաղկավանք (Խարմանջուղ)։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հյուսիս-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծաղկավանք (Խարմանջուղ) գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 764 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» (1895) աշխատության մեջ1։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով միանավ թաղակապ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ։
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Վեց լուսամուտ՝ երեքն արևելյան, երկուսը հարավային մեկն արևմտյան կողմերից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
11 մ Չափերը` լայնությունը
8,3 մ Պահպանվածությունը`
Վատ (վթարային)
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ծաղկավանք (Խարմանջուղ) գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 70։ Չափագրություններ
Ծաղկավանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։ .
Գ․Բ․