Խանձաձոր, Բերդահոս ամրոց
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Ամրոց
Հատուկ անունը
Բերդահոս
Այլ անվանումներ
Բերդ, Պերթ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամրոցի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ։ Ներկայումս պահպանված շինությունների մնացորդները վերաբերում են 9-13-րդ դարերին։ 14-րդ դարում ամրոցը լքվել և հետզհետե ավերվել է։


2020 թվականի հոկտեմբերին Խանձաձոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Խանձաձոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Ամրոց

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Խանձաձոր
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խանձաձոր գյուղի արևելյան եզրին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1436 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում, գետից 31 կմ հեռավորությամբ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
9-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական լուծումների։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Ամրոցը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են առանց շաղախի, անմշակ և կոպտատաշ միջին չափերի քարերով։

Տիպը
Պաշտպանական ամրություն, դիտակետ։
Չափերը` տարածքի մակերեսը
0,3 հա
Պահպանվածությունը`
Վատ (ավերակ)

Արժևորումը
Բերդահոսի ամրոցը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ նշանակալի դեր էր խաղում հարավային Արցախի պաշտպանական համակարգում՝ վերահսկելով և իրար կապելով Դիզափայտի, Ջրաբերդ (Մյուլքուդարա) և Հայկավան գյուղերի (Սիրիկ) ամրոցները միավորող ուղիները։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․