Կարմրաքար, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1991 թվականի մայիսին Բինյաթլու (հետագայում՝ Կարմիրքար) գյուղը հայաթափվել է Խորհրդային զորքերի և ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՈՆ) կողմից իրականացված «Օղակ» գործողության հետևանքով։ Հենց այդ ժամանակ էլ ավերվել է գյուղը և եկեղեցին։ 1993 թվականին բնակավայրն ազատագրվել է, սակայն չի բնակեցվել։

2020 թվականի հոկտեմբերին շրջանը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Բինյաթլու (Կարմրաքար) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Առաքել, Կարմրաքար գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմրաքար գյուղի արևելյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 825 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում, գետից 18 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դդ․:

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների:
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ սրահ։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, տրավերտին, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Պահպանվել են միայն արևելյան և արևմտյան ճակատներից բացվող մեկական լուսամուտներ։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Փայտաշեն (չի պահպանվել)

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ քարերով են շարված բացվածքների անկյունները։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
15 մ
Չափերը` լայնությունը
7 մ
Պահպանվածությունը`
Վատ (ավերակ)

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Կարմրաքար գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ