Ղուշչիլար, Բերդավանք եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Բերդավանք Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ 1930-ական թվականներին գյուղը աստիճանաբար լքվել է բնակիչների կողմից։ Հետագայում այստեղ հաստատված ադրբեջանցի անասնապահները քանդել են բնակելի տները, վնասել նաև եկեղեցին։ 1993 թվականի օգոստոսին գյուղն ազատագրվել է։
2020 թվականի հոկտեմբերին Ղուշչիլարը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ։ Բնակավայրի տարածքը սահմանագիծ է հանդիսացել Սիսական ի Կոտակ և Մյուս Հաբանդ գավառների միջև։ 17-րդ դարում բնակավայրն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն իշխանության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Ղուշչիլար գյուղատեղիի հյուսիսային եզրին բարձր քարաժայռի գագաթին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 865 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում, գետից 20 կմ հյուսիս։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դդ․:
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների: Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Բերդավանք եկեղեցու մասին հիշատակում են ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ և պատմաբան Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հյուսիային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Պահպանվել են միայն երկու լուսամուտները, մեկն արևելքից, մյուսը՝ հարավից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
11 մ Չափերը` լայնությունը
6 մ Պահպանվածությունը`
Վատ (կիսավեր)
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ղուշչիլար գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, Տպարան «ԱՐՕՐ», 1895։ .
Գ․Բ․