Պտկաթաղի վանք, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Թադոսի խաչքար
Այլ անվանումներ
Թադևոսի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես նվիրատվական խաչքար կերտվել է 17-րդ դարում և ագուցվել եկեղեցու պատին։

2020 թվականի հոկտեմբերին Ծակուռի գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Պտկաթաղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծակուռի։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7,7 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծակուռի գյուղից 1,1 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 756 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 500 մ հարավ։
Նկարագրություն
Եկեղեցու ներսում, հյուսիսային պատի արևելյան հատվածում շրջված դիրքով ագուցված և մասամբ ջարդված փոքրաչափ խաչքարի մակերեսին փորագրված է «(Խ)աչս| Թադ|ոս|ին»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համեմատական վերլուծության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։

Խաչքարին անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Ծակուռի» հոդվածում1։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Պտկաթաղի վանքի պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Աբրահամյան Է․,2025, էջ 60։

Լուսանկարներ