Ստեփանակերտ, Ղարաբաղցու աղբյուր
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Ղարաբաղցու աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 1975 թվականին և անխափան գործել մինչ Արցախի բռնազավթումը և հայաթափումը (2023 թ․)։ 2024 թվականին սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տեղադրված տեսանյութերից պարզ է դարձել, որ հուշարձանը պղծվել ապա ավերվել է։
Սկզբնական պատկանելությունը
Ստեփանակերտ քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր-հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ։
Հասցե
Ստեփանակերտ, Ազատամարտիկների փողոց
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառի հովտում, գետից 1,3 կմ հեռավորությամբ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության։
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Ճարտարապետ` Յուրի Հակոբյան Հեղինակի որոշման աղբյուրը
Ըստ արձանագրության Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմիր տուֆ
Տիպը
Հուշաղբյուր Պահպանվածությունը`
Ավերվել է 2024 թվականին
Արժևորումը
Կարևոր է Ստեփանակերտի Խորհրդային վերջին տասնամյակների ազգային և մշակութային զարթոնքի ժամանակաշրջանում ստեղծված ճարտարապետական հուշարձաններն ուսումնասիրելու համար։
Լուսանկարներ
Հուշարձանի տվյալների թարմացում
2023-2024 թթ․ ընթացքում հուշարձանը պղծվել ապա ավերվել է։
...
.
Ա․Հ․