Սուրբ Հարություն եկեղեցին հյուսիս-արևմուտքից։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Մելիքաշեն, Սուրբ Հարություն եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Հարություն եկեղեցի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1889 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային շրջանում օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Անկախության տարիներին կրկին ծառայել է որպես սրբավայր-աղոթատեղի։
Սկզբնական պատկանելությունը
Մելիքաշեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մելիքաշեն։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մելիքաշեն։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Հադրութ քաղաքից 4,5 կմ հյուսիս-արևելք՝ Մելիքաշեն գյուղում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մելիքաշեն գյուղի արևմտյան եզրին։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 897 մ։ Նկարագրություն
Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Մելիքջանլու գյուղի հարավային եզրին։ Գյուղը 1992 թվականի օգոստոսին գրավվել և հրկիզվել է ադրբեջանցիների կողմից։ Ազատագրվելուց հետո գյուղը վերանվանվել է Մելիքաշեն։
Եկեղեցին պարզ թաղակապ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատներով։ Խորանի հարավային և հյուսիսային պատերին կան երկու խորշեր։ Թաղը հենված է երկու զույգ պատկից որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Միակ մուտքը բացվում է հարավային կողմից։ Լուսավորվում է հինգ լուսամուտներով, որից երեքը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան, մեկը՝ հարավային կողմում։ Եկեղեցին կառուցված է տեղական կոպտատաշ քարից, շքամուտքը, կամարները, լուսամուտների եզրաքարերը՝ սրբատաշ սպիտակ կրաքարից։ Ներսն ամբողջությամբ սվաղված է։
Եկեղեցու մուտքը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը գտնվում է մուտքի բարավորին, ըստ որի՝ եկեղեցին կառուցվել է 1889 թվականին։
Եկեղեցին խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ։ Եկեղեցու շինությունը ձևախեղվել է, բեմը՝ քանդվել, հյուսիսային պատի կենտրոնական հատվածի վերնամասում բացվել է անցք՝ նախատեսված հացահատիկ և խոտ լցոնելու համար։ Տանիքը պատվել է ազբեստե թիթեղով, որը պահպանվել է մասամբ։ 2020 թ․ հոկտեմբերից Մելիքաշենը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 1889 թ․։ Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Եկեղեցու մուտքի արձանագիր բարավորը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Եկեղեցու բարավորի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը․ «Մելիքջալու գեղջ բնա|կիչքս շինեցինք Ս(ուր)բ Յարու|թեան եկեղեցիս 1889 թ.»։
Պատմական համառոտ տեղեկանք
Եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ1։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կառույցը ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Խորանի հարավային և հյուսիսային կողմերում երկու ավանդատներն են։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դարչնագույն կոպտատաշ քար, սպիտակ սրբատաշ կրաքար, կրաշաղախ, սվաղ։ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք, որը բացվում է հարավային կողմից։ Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտներն ընդհանուր հինգն են` երեքն արևելյան ճակատին, մեկը՝ արևմտյան, մեկը՝ հարավային։ Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին թաղակապ է՝ երկթեք ծածկով։ Ի սկզբանե եղել է կղմինդրածածկ, որը հետագայում փոխարինվել է ազբեստե թիթեղով։ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ դարչնագույն քարով, սրբատաշ սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Ներսը սվաղված է։ Հարդարանքը
Զուսպ Տիպը
Կամարակապ սրահ Չափերը` երկարությունը
16,3 մ Չափերը` լայնությունը
9,2 մ Չափերը` բարձրությունը
6 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Մելիքաշեն գյուղի պատմական անցյալի ուսումնասիրման համար։ Նշանակալի սրբատեղի է եղել տեղացիների համար։ ----------------------------
1Տե՛ս Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 70։ Լուսանկարներ
...