Հոչանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը հավանաբար կերտվել է 12-13-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ Այն ի սկզբնե տեղադրված է եղել Սուրբ Ստեփանոս եկեղեցուն մերձակա գերեզմանոցում։ Տապանաքարը հայտնաբերվել է 2019 թվականին, եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ։

2020 թվականի նոյեմբերից Հոչանց գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։


Սկզբնական պատկանելությունը
Հոչանց գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար 
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք․ Սյունյաց աշխարհ, Աղահեճք գավառ։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց

Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Բերձորից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հոչանց գյուղի կենտրոնում, Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավարևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1272 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Հոչանց վտակից 1 կմ հարավ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի, ինչպես նաև Հոչանց գյուղի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․