Հակակու, Սև խաչ սրբատեղի, խաչքար № 2
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարն ամենայն հավանականությամբ կերտվել է 12-13-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։

2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հակակու գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հակակու

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղից 800 մ հյուսիս-արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում։
Նկարագրություն
Խաչքարի բեկորը գտնվում է Հակակու գյուղից 800 մ հյուսիս-արևելք գտնվող Սև խաչ սրբատեղի տարածքում։ Մոխրագույն ավազաքարից կերտված խաչքարից պահպանվել է միայն ստորին աջ հատվածը։ Դիմահայաց մակերեսին պահպանվել է հյուսվածազարդ եզրագոտու մի հատված և զինվորի պատկերաքանդակ, ում ձեռքերն ուղղված են դեպի ձախ՝ հիմնախաչի ուղղությամբ։ Կոթողի աջ կողին պահպանվել է արձանագրության մի հատված․ «…|ուկ|… յ(ա)|ղաւ[թս]…»1։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համեմատական վերլուծության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանին անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Վատ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Աբրահամյան Է․, 2024, էջ 21-30։
Լուսանկարներ