Հակակու, Սև խաչ սրբատեղի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Սրբատեղի Հատուկ անունը
Սև խաչ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբատեղին ձևավորվել է 19-20-րդ դարերի ընթացքում հին միջնադարյան գերեզմանոցի տարածքում: Իր նշանակությունը պահպանել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Այնուհետև Հակակու գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Հակակու գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Սրբատեղի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հակակու։ Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղից 800 մ հյուսիս-արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում։ Նկարագրություն
Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղից մոտ 800 մ հյուսիս-արևելք՝ Հադրութ-Ստեփանակերտ մայրուղուց գյուղ տանող ճանապարհի ձախ եզրին է գտնվում Սև խաչ սրբատեղին։ Այն առանձնանում է որպես տեղական նշանակության ուխտատեղի։ Անվանումը ծագում է տարածքում պահպանված սև քարից կերտված խաչքարից, որի շուրջ էլ ձևավորվել է սրբատեղին։ Այն հակակվեցիների համար միակ սրբատեղին է, որտեղ հավաքվել են տարբեր ժամանակաշրջանների պատկանող մի քանի պարզատիպ խաչքար և խաչքարերի բեկորներ։ Հուշարձանները պատկանում են տարբեր դարաշրջանների (9-19-րդ դարեր) և վկայում են տարածքի երկարատև բնակեցման ու հոգևոր կյանքի շարունակականության մասին։ Ուշագրավ է նաև, որ միջնադարյան կոթողների կողքին տեղ են գտել նաև ժամանակակից նվիրատվական խաչապատկեր հուշասալեր։
1965 թվականին Հակակու գյուղի բնակիչ Երվանդ Բաբայանի նախաձեռնությամբ սրբավայրում կառուցվել է փոքր չափերի, ցածրադիր, քառանկյուն սրբարան՝ նախատեսված մոմավառության համար1։ Շինության վրա և շինությանը կից տեղադրվել են տարածքում գտնված տարբեր դարերի խաչքարեր և խաչքարերի բեկորներ, որոնք կարևոր աղբյուր են հանդիսանում տարածքի պատմության, բնակչության և նվիրատվական ավանդույթների ուսումնասիրման համար։
Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Սև խաչ սրբատեղին կարևոր դեր է ունեցել տեղի բնակչության հոգևոր կյանքում։ Այն դիտարկվում է որպես սրբավայր և ուխտատեղի, որտեղ պահպանվել են ինչպես միջնադարյան, այնպես էլ նոր շրջանի մշակութային դրսևորումները։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-20-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ պատկերագրական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Սրբատեղին վավերացվել և չափագրվել է։
Հուշարձանը նկարագրել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում2։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Սրբատեղի Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Ըստ Հակակու գյուղի բնակիչ Բորիկ Բաբայանի տեղեկության։
2 Աբրահամյան Է․, 2024, էջ 21-30։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան է., 2021 - Էմմա Աբրահամյան, «Հակակու», «Վարձք», 2024, Երևան, № 19, էջ 21-30։
.
Գ․Բ․