Պատարա, Օծկա վանք, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը որպես գերեզմանային կոթող կերտվել և կանգնեցվել է հավանաբար 11-12-րդ դարերում։
2023 թվականի սեպտեմբերին Պատարա գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991- 2023 թ․թ․ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 21 կմ արևմուտք

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 4 կմ հյուսիս-արևմուտք, Օծկան վանքի հարավ-արևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1415 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի վտակի ակունքամերձ Վարար ջուր և Լենջի ջուր վտակների միջնամասում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր։

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը հայտնաբերվել է 2020 թվականին, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից դաշտային ուսումնասիրությունների ժամանակ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)

Տիպը
Խաչքար-հուշակոթող
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր է Պատարա գյուղի և Օծկան վանքի պատմության, մշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․