Գետավան, Արցախյան ազատամարտի հաղթանակի և նահատակների հուշահամալիր
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Գետավանի Արցախյան ազատամարտի նահատակների հուշահամալիր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշահամալիրը կառուցվել է 2016 թվականին Ացախյան ազատամարտում զոհված գետավանցիների հիշատակին։ 2023 թվականին գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։
2024 թվականին Gogle Earth ծառայության հրապարակած արբանյակային պատկերներից հստակ երևում է, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, ինչպես նաև անհայտացել է խաչքարը։
Սկզբնական պատկանելությունը
Գետավան գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշահամալիր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական վաղ ժամանակաշրջաններում Գետավանի տարածքը մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր և Մեծ Կուենք գավառներին։ Միջնադարում այն Հերգ գավառի կազմում էր, որը հետագայում՝ ընդգրկվեց Ջրաբերդի մելիքության մեջ։ 1991- 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Գետավան։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Գետավան գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 828 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Թարթառ գետի ձախ ափին, գետից 300 մ հեռավորության վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2016 թ․)
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ՝ Վարազդատ Հարությունյան Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Երկաթբետոն, տրավերտին, տուֆ։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է երկաթբետոնով, երեսպատված է սպիտակ տրավերտինով, խաքարը կերտված է կարմիր տուֆից։
Պահպանվածությունը`
Արցախի բռնազավթումից հետո հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, ոչնչացվել են խաչքարը և հուշասալերը։
Արժևորումը
Գետավան գյուղի նոր ժամանակների նշանակալի հուշարձաններից է տվյալ հուշակոթողը, որը խորհրդանշում է Արցախյան ազատամարտում գետավանցիների մղած պայքարը և հավերժացնում է նահատակված հերոսների հիշատակի հանդեպ ցուցաբերվող խորին հարգանքը:
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․