Թաղասեռ, Ղըմիշլեղի կամուրջ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Ղամշոտի կամուրջ
Այլ անվանումներ
Առաջին կամուրջ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1939 թվականին, իր նշանակությամբ օգտագործվելէ մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Այնուհետև Թաղասեռ գյուղը բռնագրավել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայքի, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 2 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղի հարավ-արևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 839 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Ղըմիշլեղ սեզոնային գետի վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ 20-րդ դար (1939 թ)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Կամուրջը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք թաղակապ կամուրջ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, թերթաքար, կրաքար, ավազաքար, կրաշաղախ։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերով, Մշակված հավասարաչափ քարերով են շարված կամարների եզրաքարերը։

Տիպը
Ավտոմոբիլային կամուրջ
Չափերը` երկարությունը
9 մ
Չափերը` լայնությունը
6,3 մ
Չափերը` բարձրությունը
4 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի հասարակական նշանակության շինությունների և կամրջաշինության պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․