Մոխրենես, Սուրբ Սարգիս եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Սարգիս Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարում, գործել մինչև 1920-ական թվականները։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 2000-ական թվականների վերջերին գյուղի բնակչությունը վերածել է սրբատեղիի։ 2020 թվականի հոկտեմբերին Մոխրենես գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2022 թվականին Gogle Earth ծառայության հրապարակած արբանյակային լուսանկարների վերլուծությունից պարզ է դարձել, որ Ադրբեջանը ոչնչացրել է գյուղը, այդ թվում Սուրբ Սարգիս եկեղեցին։
Սկզբնական պատկանելությունը
Մոխրենես գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքությանը։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մոխրենես։Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մոխրենես գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1038 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում։ Նկարագրություն
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և շինարարական լուծումների Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ կառույց է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ։ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Վեց լուսամուտ՝ երեքը բացվում են արևելյան, երկուսը հարավային և մեկն արևմտյան կողմերում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Արցախի բռնազավթումից հետո հուշարձանը ոչնչացվել է։
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մոխրենես գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Չափագրություններ
Մոխրենես, Սուրբ Սարգիս եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․