Արևշատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1991թվականին ԽՍՀՄ ներքին գործերի զորքերի և ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացված «Օղակ» գործողության ժամանակ Արևշատ գյուղը հայաթափվել և հրկիիզվել է։ Ավերվել է նաև եկեղեցին։
2020 թվականի հոկտեմբերից Արևշատ գյուղը կրկին բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դոլանլար (հետագայում՝ Արևշատ) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Արևշատ
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Արևշատ գյուղի արևելյան մասում, գյուղի հին թաղամասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1157 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցի «Արցախ» (1895) գրքում:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով միանավ թաղակապ կառույց է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ։
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Երկու մուտք՝ արևմտյան և հարավային կողմերից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Յոթ լուսամուտ՝ երեքն արևելյան, երեքը հարավային և մեկն արևմտյան կողմերում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Փայտաշեն (չի պահպանվել)։
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք ( չի պահպանվել)։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի կոպտատաշ, կիսամշակ, սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Ներսից եղել է սվաղված։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
17 մ Չափերը` լայնությունը
9 մ Պահպանվածությունը`
Ավերակ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արևշատ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․