Ցոր, Շենին կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Շենին կամուրջ
Այլ անվանումներ
Եղցուն կարմունջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կամուրջը կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային տարիներին կամուրջը վերանորոգվել և ամրացվել է հարմարեցնելով տրանսպորտային երթևեկության համար: 2020 ամբողջությամբ վերանորոգվել է; Անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Այնուհետև Ցոր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 953 մետր։
Ջրագրությունը
Գտնվում է Ցոր գյուղի կենտրոնով հոսող սեզոնային գետակի վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ համանման հուշարձաններին բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Կամուրջը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Տիպը
Սայլակառքի և հետիոտնի կամուրջ
Չափերը` երկարությունը
13 մ
Չափերը` լայնությունը
4,9 մ
Չափերը` բարձրությունը
3,5 մ
Թռիչքի երկարությունը
3,5 մ
Պահպանվածությունը`
Լավ (վերանորոգված)
Արժևորումը
Կարևոր նշանակություն է ունեցել Ցոր գյուղի հասարակական և տնտեսական կյանքի համար։ Այն Ցորի արևելյան թաղամասը կապել է Եկեղեցու թաղի հետ։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․