Արևշատ, Հանգած եղցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Հանգած եղցի
Այլ անվանումներ
Միջնադարյան սրբավայրի տարածքում ներկայիս եկեղեցին հիմնվել է 17-րդ դարում, որպես գյուղական եկեղեցի։ Հետագայում բնակավայրը լքվել է, իսկ եկեղեցին դարձել է կիսավեր։ Արևշատ գյուղի բնակիչների կողմից այն վերածվել է սրբատեղիի, որն այդ նշանակությամբ ծառայել է մինչ 2020 թվականը։

2020 թվականի հոկտեմբերից Արևշատ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դոլանլար (հետագայում՝ Արևշատ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Արևշատ

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Արևշատ գյուղից 4,5 կմ հյուսիս-արևմուք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1174 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Դահնակիձոր սեզոնային գետակի աջ ափին։
Նկարագրություն
Հայ Առաքելական եկեղեցի, 12-17-րդ դարեր

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով միանավ թաղակապ կառույց է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Որձաքար, ավազաքար, կրաքար, կրաշաղախ։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևմտյան կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Երկու լուսամուտ՝ արևելյան և արևմտյան կողմերում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (ծածկը չի պահպանվել)։

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի կոպտատաշ, կիսամշակ քարերով ևկրաշաղախով։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի (սրբատեղի)
Չափերը` երկարությունը
9 մետր
Չափերը` լայնությունը
4 մետր
Պահպանվածությունը`
Վատ (կիսավեր)

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արևշատ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․