Թաղասեռ, Հին շենի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Այլ անվանումներ
Հին շենի եկեղեցի, Շենատեղի եղցի, Եղցի

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դ․ սկզբին։ Գործել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։ Այնուհետև վերածվել է պահեստի։ Մաքրվել և կրկին որպես ուխտատեղի է դարձել 1990-ական թվականների վերջերից։ 2020 թվականի հոկտեմբերին Թաղասեռ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Թաղասեռ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղասեռ։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3 կմ դեպի արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղասեռ գյուղից մոտ 2,4 կմ հյուսիս-արևմուտք, Հին Թաղասեռ գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 956 մետր։
Ջրագրությունը
Գտնվում է Պարզագետի ձախ կողմում, գետից 275 մ դեպի հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և գեղարվեստական հարդարանքի քննության և համանման հուշարձանների ուսումնասիրության։
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Թաղասեռի Սուրբ Աստվածածին եկեղեցուն անդրադարձել է Խաչիկ Վարդապետ Դադյանը (1898), ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ, Թորգոմ Գուշակյանը « Ցուցակ հայերեն ձեռագրաց Ս․ Նշան Վանուց ի Սեբաստիա» (1925) հոդվածում, հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» (1985-1989) գրքում, պատմաբան, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը «Թաղասեռի պատմությունից» հոդվածում (1990), բանասեր Թամարա Մինասյանը «Արցախի գրչության կենտրոնները» (2015) ուսումնասիրության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եռանավ թաղակապ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զուգահեռ երկու ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, գետաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք արևմտյան կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Յոթ լուսամուտ՝ արևելյան, արևմտյան և հարավային կողմերից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք տանիքը ի սկզբանե ծածկված է եղել կղմինդրով, որը հետագայում փոխարինվել է ազբեստե (կտավաքար) թիթեղով։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են կոպտատաշ և անմշակ քարերով, սրբատաշ կրաքարից են բացվածքների եզրաքարերը, որմնասյուներն ու որմնակամարները։

Հարդարանքը
Եկեղեցու հարդարանքի մեջ ուշագրավ է արևմտյան ճակատի գեղազարդ շքամուտքը։ Գեղեցիկ հորիվածք ունեն նաև սրահի ներսում ավանդատների մուտքերի և մկրտության ավազանի շրջանակները։ Եկեղեցու պատերին ագուցված են գեղաքանդակ նվիրատվական փոքրիկ խաչքարեր։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
17,20 մ
Չափերը` լայնությունը
11 մ
Չափերը` բարձրությունը
7,5 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Թաղասեռ գյուղի պատմական անցյալի, ինչպես նաև Դիզակի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․