Խանձաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Այլ անվանումներ
Շենին եղցե1Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1698 թվականին, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1990-ականների վերջերից վերածվել է սրբատեղիի։ 2020 թվականի հոկտեմբերից Խանձաձոր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Խանձաձոր գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր։
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991- 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Խանձաձոր։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խանձաձոր գյուղի հարավ-արևմտյան մասում՝ հին թաղամասի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1440 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 17-րդ դար։
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ կառույց է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար,ավազաքար, կրաշաղախ։
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավային կողմում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Վեց լուսամուտ, որոնցից մեկն արևմտյան, երեքն՝ արևելյան և երկուսը՝ հարավային կողմերում։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, (հետագայում ծածկված ազբեստե թիթեղով։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
14 մ Չափերը` լայնությունը
7 մ Չափերը` բարձրությունը
6 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Խանձաձոր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Չափագրություններ
Խանձաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․