Նոր Բրաջուր, խաչքար № 4
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13րդ դարերում՝ որպես եկեղեցու նվիրատվական խաչքար։ 18-19-րդ դարերում այստեղ հաստատված խաշնարածները խորհրդային տարիներին գերեզմանոցն ավերել են։ 1993 թվականին՝ Քարվաճառի ազատագրումից հետո, Նոր Բրաջուր գյուղի բնակիչները խաչքարը հայտնաբերել են չորս այլ խաչքարերի հետ միասին և վերստին կանգնեցրել են, ինչի արդյունքում ձևավորվել է նոր սրբատեղի։ 2020 թվականին Քարվաճառի շրջանը կրկին զավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Նոր Բրաջուր
Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 8 կմ հյուսիս-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Նոր Բրաջուր գյուղում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1260 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում՝ գետից 130 մ հեռու՝ գյուղի ձախափնյա թաղամասում։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համեմատական վերլուծության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2010 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանն այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։
Խաչքարի մասին հիշատակել է նաև Սամվել Կարապետյանը 2019 թվականին հրատարակված «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Մռավականք» հատորում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար Չափերը` լայնությունը
27 սմ Չափերը` բարձրությունը
30 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
7 սմ Պահպանվածությունը`
Վատ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․