Պատարա, Դարպասուտի գերեզմանոց-սրբատեղի, խաչքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը, որպես գերեզմանային կոթող, կերտվել է 11-12-րդ դարերում։ Հողի տակից հայտնաբերվել և վերստին կանգնեցվել է 2018 թվականին։ 2023 թվականի սեպտեմբերին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Դարպաս վաճառ (Դարպասուտ) բնակատեղի
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք)։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Բադարա)
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 19,2 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից մոտ 5 կմ հարավ-արևմուտք՝ ավելի ուշ առաջացած Լեսնոյ բնակավայրից 1 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 1000 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի ձախ կողմում։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2019 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը չափագրվել ու հաշվառվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Խաչքարը հատկապես կարևոր է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի, ինչպես նաև Պատարա գյուղի պատմության, մշակութային ժառանգության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․