Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղիի գերեզմանոց, խաչքար № 5
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարաձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Պատկանում է Կարմիր քերծ բնակատեղիի Խաչ (Կարմիր Ավետարան) կոչվող միջնադարյան գերեզմանոցին։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ: Կարկաժան, Կրկժան գյուղը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կրկժան թաղամասից 1,6 կմ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,8 կմ արևելք։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2012-2013 թթ․ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրություններ են կատարել Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ հայտնի չեն։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Քվարցային ավազաքար
Տիպը
Գերեզմանակոթող Չափերը` լայնությունը
48 սմ Չափերը` բարձրությունը
75 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
12 սմ Պահպանվածությունը`
Բեկորատված Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող գերեզմանային կոթողները կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի, հայկական միջնադարյան կոթողների, ինչպես նաև Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման և վավերագրման համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․