Կարկաժան, Հին Կրկժան գյուղատեղիի գերեզմանոց, խաչքար № 2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Հին Կրկժան
Այլ անվանումներ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 10-11-րդ դարում՝ որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Կարկաժան (Հին Կրկժան)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ 1991-1992 թթ․ Կարկաժանն ազատագրվել է, որից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։

Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան (Հին Կրկժան)

Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտ քաղաքի հարավարևմտյան կողմում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 200 մ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1054 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետի ձախափնյա լեռնալանջին՝ ափից 1,3 կմ հեռավորության վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 10-11-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հուշարձանի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին պատմական տեղեկություններ կամ վկայություններ հայտնի չեն։ 2013 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ, կազմվել է խաչքարի վկայագիրը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Ստեփանակերտի շրջակայքի միջնադարյան մշակութային շերտի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․