Կիչան, Խաչքարերով գերեզմանոց, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 9-11-րդ դարում՝ որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Կիչան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Կիչան

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտից 20,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կիչան գյուղից 300 մ հարավ-արևմուտք՝ Ստեփանակերտը Վարդենիսին կապող հյուսիս-հարավ մայրուղու աջ եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 966 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 3 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-11-րդ դդ

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարերը վավերացվել և չափագրվել են։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Հողմահարված
Արժևորումը
Հուշարձանն ունի բացառիկ արժեք Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Կիչանի խաչքարադաշտը վկայում է Արցախում քրիստոնեական հավատքի և գեղարվեստական աշխարհընկալման շարունակական զարգացման մասին։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․