Սառնաղբյուր, Շենին աղբյուր
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Շենին աղբյուր Այլ անվանումներ
Քյարիզ, Քյահրիզ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1895 թվականին։ Գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Սկզբնական պատկանելությունը
Միրիշալու (Սառնաղբյուր) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սառնաղբյուր
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 9 կմ հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սառնաղբյուր գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 788 մ։ Նկարագրություն
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի կենտրոնում պահպանվել է 1895 թվականին կառուցված աղբյուրը։ Գյուղը հիշատակվում է Միրիշալու անվամբ։ Խորհրդային տարիներին Աղբուլաղ վերանվանված գյուղը 1992 թվականին գրավվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և ամբողջությամբ հրկիզվել։ Ազատագրումից հետո բնակավայրը վերանվանվել է Սառնաղբյուր։
Աղբյուրի շինարարական արձանագրությունը վկայում է․ «Յիշատակ է քահրիզս Նան Հայրապետ | Միրզաբէկե(ա)ն, Սարգիս Գասպիրե(ա)ն, Միրզայ | Յարութիւնե(ա)ն, Ալիքսան Ղարաբէկե(ա)ն, Յայրա|պետ Աւրջարե(ա)ն, 1895 թվ(ին), ի Միրիշալու»1։
Արձանագիր քարը և հին ծորակի քարը նախքան վերանորոգումը գտնվում էին շինության աջ կողմում։ 1999 թվականին՝ նորոգման աշխատանքների ժամանակ, վերջիններս տեղափոխվել են կառույցի ձախ կողմ։ Տեղադրվել է նոր ծորակ և քարե հուշատախտակ՝ ի հիշատակ 1992 թվականին զոհված ազատամարտիկների։
Աղբյուրը երկայնաձիգ շինություն է՝ կառուցված տեղական անմշակ քարերով։ Խոշոր սրբատաշ քարերով է շարված երկու միմյանց միացված հատվածներից կազմված երկարաձիգ նովը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար (1895 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը 1990-ականների վերջերին ուսումնասիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Հեղինակի գիրք-ալբոմը հետմահու տպագրվել է 2023 թվականին՝ «Հայկական աղբյուրներ» վերնագրով։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գյուղի աղբյուր Չափերը` երկարությունը
15 մ Չափերը` լայնությունը
1,30 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սառնաղբյուր գյուղի պատմության և հասարակական կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Կարապետյան Ս․, 2023, էջ 61։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2023 - Կարապետյան Սամվել, Հայկական աղբյուրներ, Երևան, 2023։ .
Գ․Բ․