Վերինշեն գյուղը և Սուրբ Աստվածածին եկեղեցին: Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի (RAA archive)
Վերին Շեն (Վերիշեն), Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Այլ անվանումներ
Ավելի վաղ կոչվել է Սուրբ Հովհաննես 
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 18-րդ դարում, ավելի հին սրբավայրի տեղում։ Գործել է մինչև 1927 թվականը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1991 թվականին սկսված «Օղակ» գործողության արդյունքում բնակավայրը հայաթափվել է։ Հետագայում գյուղի հին թաղամասը, ինչպես նաև եկեղեցին ավերվել է։
Սկզբնական պատկանելությունը
Վերինշեն
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք գավառ։ Ուշ միջնադարում ընդգրկվել է Գյուլիստանի մելիքության տիրույթում։ 1868-1917 թթ․՝ Ռուսական կայսրություն, Ելիզավետպոլի նահանգ, Ելիզավետպոլի (Գանձակ) գավառ։ ԽՍՀՄ տարներին բնակավայրը Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի կազմում էր։ 1991-1992 թթ․ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան։ 
Հասցե

Տեղագրությունը
Գտնվում է Շահումյան (Ներքին Շեն) ավանից 5 կմ հարավ-արևմուտք
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վերինշեն գյուղի հին թաղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1151 մ
Ջրագրությունը
Գտնվում է Սև ջուր գետի ձախ ափին
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Վերինշեն գյուղի հին թաղի կենտրոնում: Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների կառույցը վերաբերվում է 18-րդ դարին, որը սակայն վերակառուցվել էր ավելի հին եկեղեցու տեղում։  


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-19-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հորինվածքային և կառուցվածքային առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը եկեղեցու մասին նշվել է. «...քա­րու­­կիր, կառուցեալ երեք կամար­ների վե­րայ, երկա­րութիւնն` 19 մետր 50 սանթիմ, լայնութիւն` 10 մետր 80 սանթիմ: Հիւ­սի­­սային խո­­րանի գլխին կայ գաղտնի պահարան»1:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 1987 թվականի իր ճամփորդության ժամանակ ուսումնասիրել է եկեղեցին, որը մանրամասնորեն հրատարակվել է Հայաստանի Պատմություն գրքաշարի «Մռավականք» հատորում։ Հեղինակի նկարագրությունը հետևյալն է․ «Միա­նավ, թա­ղածածկ բա­զիլիկ է՝ կառուցված ան­մշակ քա­րե­րով, կրա­շաղախով: Սրբատաշ են միայն մուտքի և լու­սա­մուտ­ների անկյունաքարերը, որմնասյու­ները: Երկ­թեք ծածկի տակ առնված տանիքը ներքուստ պա­հում են երեք զույգ որմ­նա­սյու­ների վրա հեն­ված թա­ղա­կիր կա­մար­նե­րը: Միակ մուտքը բաց­ված է հա­րա­վային ճա­կատից: Արևելյան կող­մում՝ կի­սա­շրջա­նա­­ձև եզրագծով ավագ խորանի երկու կող­մե­րում, առկա է ուղ­ղան­կյուն հա­­տա­կա­գծով մեկական ավան­դատուն, իսկ հյու­սի­սա­յին որմի մեջ՝ ա­վանդական տեղում է մկրտության խորշը՝ ա­վա­զա­նով հանդերձ: Ունի դեպի ներս լայնացող 8 լուսա­մուտ, որից 5-ը բացված են արևելյան, 2-ը՝ հարավային, իսկ 1-ը՝ արև­մտյան ճակատներից: Հարավային ճա­կա­տին՝ հատ­կա­պես մուտ­­քի շուրջ, ագուցված են մի քանի խաչ­քա­րեր: Կան նաև խա­չա­քանդակներին կից արձանա­գրու­թյուններ։ Եկեղեցու որմերին առկա էր 7 վիմագիր: Վա­ղա­գույնը վերաբերում էր 1774 թվականին»2
1841 թվականին հիշ­վում է Սուրբ Հովհաննես, իսկ հետագա տա­րի­ներին` 1842, 1843, 1880 թթ.՝ Սբ. Աստվածածին ան­վամբ:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ութ լուսամուտ։ Հինգն արևելքից, երկուսը հարավից և մեկն արևմտյան կողմից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, կղմինդրապատ (ծածկասալերը չեն պահպանվել)
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
19,50 մ
Չափերը` լայնությունը
10,80 մ
Արժևորումը
Կարևոր է Վերինշեն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․,1895, էջ 246:
2 Կարապետյան Ս․, 2019, էջ 198:
Չափագրություններ
Վերինշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA archive)
Լուսանկարներ