Հոչանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող, եկեղեցու գեղարվեստական հարդարանք Սկզբնական պատկանելությունը
Հոչանց գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայր, ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Հունչաք1։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։ Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 8,5 կմ հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հոչանց գյուղի կենտրոնում։ Ագուցված է Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատին։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1272 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Հոչանց վտակից 1 կմ հարավ։ Նկարագրություն
Փոքր չափի այս խաչքարը ագուցված է Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատին։ Հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է, որի թևերն ավարտվում են երկակի բողբոջաձև երեքտերևուկներով։ Հորիզոնական խաչաթևերին պատկերված են դեպի խաչն ուղղված զույգ թռչուններ։ Ստորին հատվածում՝ խաչի երկու կողմերում, պատկերված են փոքր, ելուստավոր պարզ խաչեր, որոնք հիմնվում են կենտրոնախաչի հիմքից բարձրացող կիսակլոր ճյուղերի վրա։ Խաչքարի խորանը երիզող շրջանակի աջ և ձախ կողմերում նույնպես քանդակված են երեքական նրբագեղ խորաքանդակ խաչապատկերներ։ Կերտված է տեղական կրաքարից։ Ավելի վաղ շրջանի խաչքար է, որը հավանաբար տարածքում գոյություն ունեցած ավելի հին գերեզմանոցից է․ օգտագործվել է երկրորդական նշանակությամբ՝ որպես եկեղեցու արտաքին հարդարանք։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, միջնադար (ենթադրաբար 13-15-րդ դարեր)։ Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը հավանաբար կերտվել է 13-15-րդ դարերի միջակայքում՝ որպես գերեզմանային կոթող։ Ամենայն հավանականությամբ, եկեղեցու պատերի մյուս կոթողներով հանդերձ՝ կանգնեցված է եղել նույն տարածքում եղած գերեզմանոցում։ 17-րդ դարում, որպես գեղազարդման տարր, ագուցվել է Սուրբ Ստեփանոս Եկեղեցու արևմտյան պատին։ Հետագայում գյուղը հայաթափվել է, իսկ եկեղեցին տեղում հաստատված քրդերի կողմից օգտագործվել տարբեր նպատակներով։ Եկեղեցու արևմտյան պատը ժամանակի ընթացքում հողածածկ է դարձել։ Գյուղի ազատագրումից հետո՝ 2018 թվականին, եկեղեցին վերականգնվել է, իսկ արևմտյան պատի վերաբացումով բացահայտվել են ագուցված խաչքարերը։ 2020 թ․ դեկտեմբերից բնակավայրը բռնազավթված է ադրբեջանական բանակի կողմից։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2020 թ․ դեկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)
Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող։ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Այս խաչքարը, ինչպես նաև եկեղեցու նույն ճակատին ագուցված մյուս երկու խաչքարերը կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Հոչանց գյուղի, Քաշաթաղի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրության համար։ ----------------------------
1Օրբելյան Ս․, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 399։Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․Լ․-Ե․