Գողթանիկի կամուրջ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Գողթանիկի կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք, Աղահեճք գավառ։ Միջնադարում տարածքը Խաչենի իշխանության մաս է կազմել։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Գողթանիկ

Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 10,5 կմ հյուսիս-արևմուտք
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Գողթանիկ գյուղից 2,5 կմ արևելք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1027 մ
Ջրագրությունը
Գտնվում է Հակարի գետի վրա
Նկարագրություն
Բացառությամբ թաղակիր կամարի սրբատաշ քարից կերտված անկյունաքարերի` կամրջի մնացյալ հատվածները կառուցված են անմշակ քարով, կրաշաղախով: Թռիչքի երկարությունը 11,95 մ է, անցուղու լայնությունը` 3,25 մ1:
Ավերվել է Արցախյան ազատամարտի (1991-1993 թթ․) ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ:

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Սայլակառքի կամուրջ
Չափերը` լայնությունը
անցուղու լայնությունը` 3,25 մ
Թռիչքի երկարությունը
11,95 մ
Պահպանվածությունը`
Ավերակ
----------------------------
1 Կարապետյան Ս., 2009, էջ 76։
Չափագրություններ
Գողթանիկի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի, հրատարակության պատրաստումը` Աշոտ Հակոբյանի

Լուսանկարներ