Արջաձոր, Սարգսի խաչքար
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Սարգսի խաչքար Այլ անվանումներ
Արջաձորի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կանգնեցվել է 1235 թվականին։ Սկզբնական պատկանելությունը
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք, Աղահեճք գավառ։ Միջնադարում տարածքը Խաչենի իշխանության մաս է կազմել։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Վաղազին, Արջաձոր գյուղատեղի։ Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վաղազին գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Նկարագրություն
Խաչքարի արեւմտահայաց երեսին՝ իրար կողքի, զույգ խաչաքանդակներ են, իսկ ստորին ձախ անկյան մոտ 9 տողով փորագրված է.
«Ի Թ(Վ)ԻՍ | ՈՁԴ(1235), | ԹԱԳԱ|ՒՈՐՈՒԹԵ(ԱՄ)Բ | ՋԱԼԱԼԻՍ, Ե|Ս՝ ՍԱՐԳԻՍ ԿԱՆԳ(Ն)ԵՑ|Ի ԽԱՉՍ ԶԱՅՍ ԻՆՁ ԵՒ ԵՒԱ | ՆՒՈ(՞) ԻՄՈ, ՅԱՂԱՒԹՍ | ՅԻՇԵՑԷՔ»1:
Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Չափերը` լայնությունը
185 սմ Չափերը` բարձրությունը
155 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
35 սմ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր է հայկական խաչքարագործության արվեստի, ինչպես նաև Արցախի միջնադարի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Կարապետյան Ս., 1999, էջ 173: Լուսանկարներ
Գրչանկարներ