Մոխրենես, Խաչեր գերեզմանոց-սրբատեղի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Խաչեր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է 9-13-րդ դարերի ընթացքում։ Հիմնականում գերակշռում են 12-13-րդ դարերին վերաբերող կոթողները։ 2020 թվականի հոկտեմբերից Մոխրենես գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Դիզակի իշխանություն, Մոխրենես գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց-սրբատեղի

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մոխրենես

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մոխրենես գյուղի արևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1105 մ։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Մոխրենես (Մոխենիս) գյուղի արևմտյան կողմում՝ Յուղուսեն սարի ստորոտում է գտնվում Խաչեր կոչվող գերեզմանոց-սրբատեղին։ Այն զբաղեցնում է մոտ 0,3 հա տարածք։ Այստեղ պահպանվել են տեղական սպիտակ և մոխրագույն ավազաքարից կերտված մեկ տասնյակից ավելի կանգուն, ինչպես նաև տապալված խաչքարեր ու տապանաքարեր, որոնք առանձնանում են ձևերի և հորինվածքների բազմազանությամբ։ Տապանաքարերի և խաչքարերի մի մասն արձանագիր են։ Ցավոք մինչ օրս գերեզմանոցը մանրամասն ուսումնասիրված չէ։ Ելնելով առկա խաչքարերի ու տապանաքարերի հորինվածքային և պատկերագրական առանձնահատկություններից՝ հուշարձանը թվագրվում է 9-13-րդ դարերով։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 9-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի պատկերագրական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Գերեզմանոցը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
0,3 հա
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դիզակի իշխանության, ինչպես նաև Մոխրենես գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Գյուղը Մոխենիս ձևով հիշատակվում է Գտչավանքի 1246 թվականի շինարարական արձանագրության մեջ։ Տե՛ս Յակոբեան Ա․, 2020, էջ 263։

Լուսանկարներ