Մոխրենես, Քարաղբյուրի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Քարաղբյուրի կամուրջ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 18-րդ դարում։ Իր նշանակությամբ օգտագործվել է մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Այնուհետև Մոխրենես գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1020 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Թաղոտա գետի վտակ Սլդախանց գետակի վրա։ Նկարագրություն
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից 1,5 կմ հարավ՝ Սլդախանց կոչվող գետակի վրա, պահպանվել է Քարաղբյուրի կամուրջը, որն իր անվանումը ստացել է մոտակայքում գտնվող ժայռից բխող համանուն աղբյուրից։ Հետագայում նաև Սլդախանց գետն էլ սկսեցին կոչել Քարաղբյուրի գետ։
Կամրջի կառուցման վերաբերյալ արձանագրություն չի պահպանվել։ Հայտնի չեն նաև հիշատակումներ պատմական աղբյուրներում։
Տեղական կոպտատաշ քարերով կառուցված միաթռիչք, կամարակապ կառույց է՝ նախատեսված հետիոտնի և փոքր սայլերի երթևեկության համար։ Ելնելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն թվագրել է 18-րդ դարով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական, կառուցվածքային հորինվածքի և շինարարական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կամուրջն ուսումնասիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Մանրամասն նկարագրությունը և չափագրությունը հրատարակվել է հեղինակի «Արցախի կամուրջները» գրքում (2009):
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափերի կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։
Տիպը
Հետիոտնային կամուրջ Չափերը` լայնությունը
2,70 մ Չափերը` բարձրությունը
2,90 մ Թռիչքի երկարությունը
4,60 մ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի հայկական կամրջաշինության, ինչպես նաև Դիզակի մելիքության պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Կարապետյան Ս․, 2009, էջ 30։
Չափագրություններ
Մոխրենես, Քարաղբյուրի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի
Կարապետյան Ս., 2009 - Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջները, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2009, էջ 30։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2009 - Կարապետյան Սամվել, Արցախի կամուրջները, Երևան, 2009։ .
Գ․Բ․