Նորաշեն, Հին Նորաշենի եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Հին Նորաշենի եկեղեցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1892 թվականին, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական տարբեր նպատակներով, եղել է նաև պանրի արտադրամաս։ Անկախության շրջանում եկեղեցին նորաշենցիների կողմից մաքրվել է և վերածվել սրբատեղիի։
2020 թվականի հոկտեմբերից Նորաշեն գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 719 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի Պարզագետ սեզոնային վտակի աջ կողմում՝ ձորահովտից 1 կմ հարավ։ Նկարագրություն
Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի հին թաղամասի հարավարևելյան եզրին կանգուն վիճակում մեզ է հասել 19-րդ դարի վերջերին կառուցված միանավ, թաղակապ եկեղեցին։
Ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահի արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զույգ ավանդատներով։ Ուշագրավ է, որ խորանը չունի կենտրոնական դիրք, ինչի պատճառով և ձախակողմյան ավանդատունը չափերով ավելի մեծ է։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կա մեկական կամարակապ պատրհան։ Բեմը պահպանված է, սակայն ամբողջությամբ տեղահանված են բեմառէջքի սրբատաշ սալաքարերը։ Հյուսիսային պատին՝ ավանդատան մուտքի հարևանությամբ, մկրտարանն է՝ ընդգրկված կիսակամար վերնամասով խորշի մեջ։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերին և երկու զույգ որմնասյուներից առաջացող թաղակիր կամարներին։
Եկեղեցին լուսավորվում է հինգ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։ Բացառությամբ հյուսիսային մեծ լուսամուտի՝ մյուսները փոքրաչափ են և դեպի ներս լայնացող կառուցվածք ունեն։ Ուշագրավ է արևելյան կենտրոնական լուսամուտը, որն արտաքուստ ունի խաչաձև շրջանակ և բացվածք։
Միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից։ Սրբատաշ կամարի տակ առնված կիսաշրջան բարավորի կենտրոնական հատվածում 19-րդ դարին բնորոշ պարզատիպ եռաբողբոջ վերջավորություններով հավասարաթև խաչաքանդակ է, որի ստորին աջ հատվածում հավանաբար փորագրված է եկեղեցու վերօծման թվականը՝ 1892:
Եկեղեցին կառուցվել է թեքադիր տեղանքում։ Ժամանակի ընթացքում հողի էրոզիայի պատճառով եկեղեցու հարավային կողմը մասամբ ծածկվել է հողով, որի պատճառով գրեթե փակվել է նաև մուտքը։ 20-րդ դարի կեսերից եկեղեցին տնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով կառույցի հարավային ճակատի արևմտյան կողմում բացվել է նոր մուտք։
Հիմնական շարվածքն իրականացված է տեղական անմշակ և կոպտատաշ տարբեր քարերով ու կրաշաղախով։ Սրբատաշ քարերով են շարված մուտքի, լուսամուտների շրջանակները, բեմառէջքը, որմնասյուները, կամարները և պատերի արտաքին անկյունները։ Տանիքը երկթեք է, ծածկը չի պահպանվել։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ մուտքի բարավորին փորագրված տարեթվի
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ, թաղակապ սրահ է՝ կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում:
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմում, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
16,4 մ Չափերը` լայնությունը
7 մ Չափերը` բարձրությունը
5 մ Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Նորաշեն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․