Կարմիր գյուղ (Դռնավարզ), Ասրունց կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Ասրունց կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 20-րդ դարում և օգտագործվել մինչև դարավերջ։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1027 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառի ավազանում՝ գետից 4,5 կմ արևելք՝ սեզոնային վտակի վրա։
Նկարագրություն
Գտնվում է Դաշուշենից Կարմիր գյուղ տանող դաշտամիջյան հին ճանապարհը հատող առվակի վրա՝ Կարմիր գյուղից 1,8 կմ հյուսիս-արևմուտք՝ արհեստական ջրամբարից 50 մ դեպի արևելք։

Ըստ կամրջի ձախակողմյան պատին ագուցված շինարարական արձանագրության՝ այն կառուցվել է Իսրայելյան ընտանիքի կողմից․ «Յիշատակ է Աղա|ջան Իսրայէլեա|նցին 88 ամաց իւր որդիք Ասր|ուն․․․ Սարգիս․․․ | 1917․․․ պատր․․․»1։
Կամուրջը քարաշեն է՝ լայն կամարակապ թռիչքով: Կառուցված է կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Սրբատաշ քարերով են շարված կամարի արտաքին հատվածները: Անցուղին սալարկված է:

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
20-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
 
Ասրունց կամրջի շինարարական արձանագրությունը
 
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2011-2012 թթ․ Կարմիր գյուղի տարածքում իրականացված աշխատանքների արդյունքում հաշվառվել և վկայագրվել են կամուրջը և նրանից ոչ հեռու գտնվող ջրաղացը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք կամարակապ կամաուրջ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, որձաքար, կրաշաղախ

Տիպը
Սայլակառքի և հետիոտնի կամուրջ
Չափերը` երկարությունը
7,55 մ
Չափերը` լայնությունը
4,60 մ
Չափերը` բարձրությունը
2,95 մ
Պահպանվածությունը`
Միջին
----------------------------
 1 Արձանագրության ընթերցումը՝ Սասուն Դանիելյանի։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․