Եղցահող, Սուրբ Սարգիս եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Սարգիս
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 2005 թվականին։ Գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը, այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Եղցահող գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար-աղբյուր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունիք աշխարհ, Աղահեճք գավառ։ Հետագայում մաս է կազմել Շուշվա գավառի Բերդաձորի գավառակի։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան, Եղցահող։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Շուշի շրջան, Եղցահող

Տեղագրությունը
Գտնվում է Շուշի քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Եղցահող գյուղի հարավային եզրին՝ Եղցին խութ կոչվող բլրի վրա։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1487 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Հակարի գետի ձախակողմյան՝ Բերդաձոր վտակի հովտում՝ գետից 1,3 կմ հեռավորության վրա։
Նկարագրություն
Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Եղցահող գյուղի հարավային եզրին՝ Եղցին խութ բարձունքի վրա է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն կառուցվել է 2005 թվականին եղցահողցի Ռուդիկ Կասյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Կառույցի ճարտարապետը Վալերի Հայրապետյանն է։

Ճարտարապետական հորինվածքով այն պատկանում է միջնադարյան հայ եկեղեցաշինության ավանդույթներին հարազատ խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին։
Երկաթբետոնյա կառուցվածքով այս շինությունը երեսպատված է Արթիկի վարդագույն տուֆով։
Եկեղեցու գմբեթի վեցանիստ թմբուկի յուրաքանչյուր նիստին բացվում է մեկական փոքրիկ լուսամուտ։ Մեկ այլ փոքր լուսամուտ էլ բացվում է խորանի արևելյան կողմում, իսկ հարավային և հյուսիսային ճակատները զարդարում են մեկական կամարակապ մեծ լուսամուտներ։ Եկեղեցու արևմտյան կողմում գտնվող շքամուտքի կամարի ներքո՝ կառույցի միակ դռան վերնամասում՝ պատի մեջ, ագուցված է նույն տուֆից պարզ ծավալային խաչաքանդակ։
Մուտքի և խաչաքանդակի միջև տեղադրված մոխրագույն գրանիտե սալիկի վրա փորագրված է․ «Ս(ուրբ) Սարգիս եկեղեցիս կառուցաւ ծախիւք | Ռուդիկի Կասեանի ի յիշատակ հօր իւրոյ Սարգսի Կասեանի յառաջնորդութեան | Տ(եր) Պարգեւի Արքեպիսկոպոսի ևւ ի | հայրապետութեան Գարեգ(ի)նի Բ․ | Կաթողիկոսի Ամենայն Հայոց Յ(ամի) (Տեառն)ՍԵ (2005 թ․)»։
Եկեղեցու կառուցման և օծման առիթով բակում կանգնեցվել է գեղաքանդակ, տուֆակերտ խաչքար-հուշաղբյուր։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Ճարտարապետ՝ Վալերի Հայրապետյան
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Արտաքուստ՝ քառանկյուն, ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ, երկաթբետոն

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի տասնմեկ լուսամուտ, որոնցից երկուսը բացվում են արևելյան կողմից, չորսը՝ հարավային, չորսը՝ հյուսիսային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Մետաղական, կղմինդրաձև թիթեղ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է երկաթբետոնե հիմքով և երեսպատված վարդագույն սրբատաշ տուֆով։
Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի - սրբատեղի
Չափերը` երկարությունը
7,5 մ
Չափերը` լայնությունը
7 մ
Չափերը` բարձրությունը
12 մ
Պահպանվածությունը`
Լավ

Արժևորումը
Անկախության շրջանում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին եղցահողցիների համար գյուղի միակ գործող եկեղեցին և հիմնական սրբատեղին էր։

...
.
Գ․Բ․, Ս․Դ․