Տումի, Ջարվանեսի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ Հատուկ անունը
Ջարվանեսի կամուրջ Այլ անվանումներ
Ջրվանես Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 13-րդ դարի կեսերին։ Իր գործառույթը պահպանել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը, այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Կամուրջ, աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակի մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 783 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Տումի վտակի վրա։ Նկարագրություն
Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից 2,8 կմ հյուսիս-արևելք՝ Իշխանագետի Տումի վտակի վրա, կանգուն վիճակում պահպանվել է Ջարվանեսի միջնադարյան կամուրջը։ Կամրջի կառուցման վերաբերյալ արձանագրություն և պատմական տվյալներ հայտնի չեն։ Ելնելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն թվագրել է 13-րդ դարով1։ Ի սկզբանե կամուրջը նախատեսված է եղել հետիոտնի և փոքր սայլերի երթևեկության համար։
Հավանաբար կառուցվել է 13-րդ դարում՝ ծաղկման վերելք ապրող հոգևոր կարևոր կենտրոն Գտչավանքը շրջակա բնակավայրերի հետ կապելու նպատակով։ Այն միաթռիչք է, կամարակապ, երկու խելերը հիմնված են բնական ժայռերի վրա։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով։
19-րդ դարի վերջերին կամրջի մոտ՝ հարավարևմտյան կողմում, կառուցվել է ուխտավորների և անցորդների համար նախատեսված աղբյուր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
13-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական, կառուցվածքային հորինվածքի և շինարարական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կամուրջն ուսումնասիրվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից։ Մանրամասն նկարագրությունը և չափագրությունը հրատարակվել է վերջինիս «Արցախի կամուրջները» գրքում (2009):
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, որձաքար, կրաշաղախ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափերի կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։
Տիպը
Հետիոտնային Չափերը` երկարությունը
14 մ (անցուղի) Չափերը` լայնությունը
3,01 մ Չափերը` բարձրությունը
6 մ Թռիչքի երկարությունը
5,30 մ Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի միջնադարյան շինարարական արվեստի ուսումնասիրության համար։ Մեծ դեր է ունեցել Դիզակի հոգևոր կենտրոն Գտչավանքը շրջակա բնակավայրերին կապելու գործում։
----------------------------
1 Կարապետյան Ս․, 2009, էջ 52։ Չափագրություններ
Տումի, Ջարվանեսի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2009 - Կարապետյան Սամվել, Արցախի կամուրջները, Երևան, 2009։ .
Գ․Բ․