Խնուշինակ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Համաձայն մուտքի վերնամասում ագուցված տապանաքարային հորինվածքով քարի արձանագրության` կառուցվել է հայոց ՌՅԷ (1858) թվականին: Ըստ ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի փոխանցած տեղեկության՝ եկեղեցու մուտքի ճակատակալ քարին փորագրված էր ՌՅԹ (1860) թվականը, որը սակայն չի պահպանվել մեր օրերում։ Հավանաբար վերոնշյալ տարեթիվը կարող է լինել վրիպակ։ 1894 թվականին եկեղեցու տանիքի արևելակողմ հատվածում կառուցվել է քառասյուն ռոտոնդա։ Եկեղեցին գործել է մինչ 20-րդ դարի սկիզբը։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվեց ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Խնուշինակ Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնուշինակ գյուղից 500 մ արևմուտք՝ Հին Խնուշինակ գյուղատեղիի տարածքում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 758 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ անդրադարձել է Խնուշինակ գյուղին և եկեղեցուն․
«ԽՈՒՆԸՇԻՆԱԿ (Խուն-շինակ). Հիմնուած է բերդասարի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի բայց բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման փոքր ինչ ծանր ամրան, տեսարանն պատուական, ջուրն սննդարար, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կամարակապ, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 45 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 80 սանթիմ, քահանայ երկու։ Արձանագրութիւն դրան ճակատակալ քարի վերայ. «՛Ի ՌՅԹ. (1860) Կամաւն Աստուծոյ կառուցաւ եկեղեցիս Խնշինագ գեղջ անուն սուրբ Աստուածածնի սեպհական արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն, ազնուազգի աղա Հայրապետ բէկի Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ազնուհւոյ ամուսնոյն իւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ծնողաց իւրոց հօրն Բաղդասար բէկի, մօրն Նազլու Խանին»1։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, տրավերտին, կրաքար, կրաշաղախ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։ Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ինը լուսամուտ, որոնցից երեքը բացվում են հարավից, երեքը՝ արևելքից, երկուսը՝ հյուսիսից, մեկը՝ արևմուտքից։ Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ քարերով են շարված շինության անկյունները, բացվածքների շրջանակները, բեմառէջքը, որմնասյուներն ու կամարները։ Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
17,5 մ Չափերը` լայնությունը
8,8 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Սուրբ Աստվածածին եկեղեցին կարևոր նշանակություն ունի Խնուշինակ գյուղի հոգևոր կյանքի, ինչպես նաև 19-րդ դարի Արցախի ազնվական և իշխանական ծագում ունեցող Դոլուխանյանների և Մելիք-Բեգլարյանների պատմությունն ուսումնասիրելու հարցում։ ----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 118-119։ Լուսանկարներ
...
.
Ս․Դ․