Ծամձոր, Սմբոտանի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Սմբոտանի կամուրջ
Այլ անվանումներ
Տրեխների կապ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես սայլակառքային և հետիոտնային կամուրջ՝ հավանաբար կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Հետագայում ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար անցուղին լայնացվել է երկաթյա և բետոնյա կառուցվածքով։ Գործածվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հուշարձանի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։
Սկզբնական պատկանելությունը
Ծամձոր գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում բնակավայրն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծամձոր գյուղից 1,6 կմ հարավ։ 
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 976 մ:
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի հովտում` գետից 26 կմ հեռավորությամբ՝ սեզոնային առվի վրա։
Պատմական տեղեկանք
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և կառուցվածքային առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի կողմից հրատարակված «Արցախի կամուրջները» գրքում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն անդրադարձել է Սմբոտանի կամրջին, ներկայացրել չափագրությունը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ, միաթռիչք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, քվարցային ավազաքար, կրաշաղախ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է փոքր և միջին չափերի անմշակ քարերով ու կրաշաղախով։
Տիպը
Սայլակառքային և տրանսպորտային կամուրջ
Չափերը` երկարությունը
10 մ
Չափերը` լայնությունը
3,5 մ
Չափերը` բարձրությունը
4 մ
Թռիչքի երկարությունը
4,3 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Գարնանային վարարումների ժամանակ Սմբոտանի կամուրջը Ծամձոր գյուղը և հարավային բնակավայրերը իրար կապող կարևոր հանգույց է եղել։ 
Չափագրություններ
Ծամձոր, Սմբոտանի կամուրջ
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA)
Լուսանկարներ