Սխտորաշեն, Տնջրուն աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Տնջրուն աղբյուր
Այլ անվանումներ
Տնջրի ծառի աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1898 թվականին և անխափան գործել մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Այնուհետև գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Սխտորաշեն
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր շուկա։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր Շուկա, Սխտորաշեն գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 17 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սխտորաշեն գյուղատեղիից 800 մ հարավ-արևելք, Հին Սխտորաշեն գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 905 մետր:
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի հովտում։
Նկարագրություն
Սխտորաշեն գյուղատեղիի տարածքում, հռչակավոր Տնջրի ծառի մոտ պահպանվել է մի աղբյուր, որը կառուցվել է բնական ակունքի տեղում։ Աղբյուրի ստորին հատվածները երեսպատված են սրբատաշ կրաքարով։ Բաղկացած է 16 մետր երկարությամբ երկայնական ետնապատից և առջևում գտնվող նովից (գուռ)։ Աղբյուրն ունի երեք փոքր գռերով ծորակներ, որոնք չեն պահպանվել։ Կենտրոնական ծորակի վերնամասում՝ ետնապատին ագուցված սալի վրա փորագրված է․ «Կառուցաք աղբիւրս Տ[է]ր | Յովհաննէս Կիսիբէկի[ե]նց | Ներսես Մուսաելեան | Մանաս Գասպարեան»։
 
Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար (1898թ․)

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` երկարությունը
16 մ
Չափերը` բարձրությունը
2 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վարանդա գավառի, ինչպես նաև Սխտորաշեն գյուղի պատմության և հասարակական կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Կիսիբեկյան Ա․, 2011 - Կիսիբեկյան Աբրամ, Յուշեր, Երևան, 2011։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․