Մսմնա, Շոշկավանք
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Շոշկավանք Այլ անվանումներ
Շոշկա վանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրվել է միջնադարում (այդ մասին են վկայում տարածքում պահպանված 12-13-րդ դարերի խաչքարերը և բեկորները։ 1651 թվականին հին սրբավայրի տարածքում կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (չափերը’ 9,18 x 6,25 մ), որը գործում է մինչ 19-րդ դարի վերջերը։ Խորհրդային տարիներին և հատկապես Արցախյան ազատագրական պայքարի տարիներին եկեղեցին ավերվում է ադրբեջանական ազգայնականների և զինված ուժերի կողմից։ 1999 թվականին Կարեն և Սամվել Բաբայանների հովանավորությամբ եկեղեցին վերանորոգվում է՝ չպահպանելով հուշարձանի նախնական տեսքը և հորինվածքը։ Արևմուտքից հավելվում է գավիթ, իսկ երկթեք տանիքին՝ զանգակատուն։ 2023 թվականի սեպտեմբերից Մսմնա գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Շոշկավանքի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մսմնա։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մսմնա։
Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Մարտունի քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մսմնա գյուղից 800 մ հյուսիս-արևմուտք՝ անտառապատ լեռան բարձունքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1339 մ: Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ձախակողմյան ակունքամերձ հատվածում։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-20-րդ դարեր
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է միջնադարում։ 1651 թվականին անմշակ քարերով կառուցվել է միանավ փոքրիկ եկեղեցին։ Խորհրդային տարիներին և Արցախյան ազատամարտի տարիներին եկեղեցին ավերվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 1999 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվում է նոր եկեղեցի, որի ժամանակ չի պահպանվում հուշարձանի նախնական ճարտարապետությունը և դիմագիծը։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Շոշկավանքի վերաբերյալ տեղեկություն է փոխանցել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, որը հրապարակվել է իր Արցախ աշխատության մեջ․ «Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ եւ Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վերայ եկեղեցու ձեւով։ Երեւում է հիմքերից՝ որ խիստ հին եղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով։ Ունի միայն մի խորան, երեք լուսամուտ եւ մի դուռն արեւմտեան կողմից եւ խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին առանձին մարդից։ Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ»1։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն բազալտ (Նախկինում՝ անմշակ և կոպտատաշ թերթաքար, կրքար) Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևմտյան ճակատից Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, քարե ծածկասալեր Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Երեսպատված է միջին չափերի ուղղանկյուն սրբատաշ բազալտով։ Հարդարանքը
Զուսպ Տիպը
Վանք-սրբատեղի Չափերը` երկարությունը
16,5 մ Չափերը` լայնությունը
8 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Շոշկավանքը Վարանդա գավառի կարևոր ուխտավայրերից մեկն էր։ ----------------------------
1 Բարխուտարեանց Մ., 1895, էջ 100։ Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, Տպարան «ԱՐՕՐ», 1895։ .
Ս․Դ․