Թաղոտ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կանգնեցվել է 1960-ականներին` ի հիշատակ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված Թաղոտ գյուղի բնակիչների։ ուշարձանն իր նշանակությունը պահպանել է մինչև 2020 թվականը։ 2020 թվականի հոկտեմբերից Թաղոտը բռնազավթվել է ադրբեջանական զորքերի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Թաղոտ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Կոթող
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Կոթող, հուշաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ

Տեղագրությունը
Գտնվում է  Հադրութ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գյուղի մեջ
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 856 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 380 մ հարավ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1960-ական թթ․

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1960-ականներին։ Անկախության շրջանում կոթողի մոտ կանգնեցվել է Արցախյան Ազատամարտում զոհված համագյուղացու հուշաքար։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ, բազալտ (մոխրագույն)

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Հուշակոթող
Պահպանվածությունը`
Միջին 

Արժևորումը
Ամեն հիշատակի օր, հուշարձանն իր շուրջն էր համախմբում գյուղի բնակիչներին և տարբեր վայրերում հաստատված համագյուղացիներին։ 

Լուսանկարներ